National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.04.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է մարդու իրավունքների ազգությամբ եզդի պաշտպանի հետ
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է մարդու իրավունքների եզդի պաշտպան Նադիա Մուրադ Բասեե Տահայի հետ: Նշենք, որ ազգությամբ եզդի կինը հազարավոր կանանց հետ առեւանգվել է ԴԱԻՇ-ի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շինգալ քաղաքի գրավման ժամանակ: Նադիա Մուրադ Բասեե Տահան ՀՀ ԱԺ փոխնախագահին է ներկայացրել իր եւ իր ժողովրդի ողբերգական պատմությունը: Գերությունից ազատվելուց հետո նա ճամփորդել է աշխարհում՝ ներկայացնելով եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԴԱԻՇ-ի կողմից իրականացված վայրագությունները:

Հերմինե Նաղդալյանը իր ցավակցությունն է հայտնել եզդի ժողովրդին բաժին հասած ողբերգության համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ինչպես հարյուր տարի առաջ աշխարհն ընդունում էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին, այնպես էլ այսօր Հայաստանն է ընդունում եզդիներին: Տիկին Նաղդալյանը փաստել է նաեւ, որ ոչ միայն ՀՀ Ազգային ժողովում, այլեւ միջազգային հարթակներում հայ խորհրդարանականները մշտապես բարձրաձայնում են եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքի հյուսիսում իրականացված բռնությունների մասին:

Անդրադառնալով գլոբալ ֆորումին տարբեր ազգերի եւ պետությունների ներկայացուցիչների մասնակցությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բոլոր ազգերի միասնական պայքարը ցեղասպանությունների եւ ահաբեկչության դեմ:

Հյուրի խնդրանքով խոսելով Հայաստանում եզդիական համայնքի մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ եզդիները մեր երկրում պաշտպանված են եւ ապահով, մասնակցում են երկրի ներքին կյանքին:

Հանդիպման մասնակիցները միաձայն նշել են, որ ամբողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը համբերություն, կորով ու խաղաղություն է մաղթել եզդի ժողովրդին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am